Սահակաշվիլին պետական հեղաշրջում է ծրագրում բանտից. Վրաստանի անվտանգության ծառայությունը՝ նախապատրաստվող ակցիաների մասին

Վրաստանում հաջակցություն նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կազմակերպվող բողոքի ակցիայի մասնակիցները ծրագրում են շրջափակել պետական հաստատությունների շենքերը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Պետանվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն դա անվանել է պետական հեղաշրջում և նշել, որ այն բանտից ղեկավարում է Սահակաշվիլին:

«Նոյեմբերի 6-ից սկսած առանձին քաղաքական խմբեր ցույցեր են նախատեսում իրականացացնել Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ, ուր ժամանելու են նրանց աջակիցները նաև մարզերից: Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսվում իրականացնել Թբիլիսիում: Օպերատիվ տեղեկություններով՝ ակցիայի կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների մուտքերը: Վերոնշյալ գործողությունները, որոնց նպատակն է բռնի իշխանափոխությունը, բանտից ծրագրում է դատապարտված Միխեիլ Սահակաշվիլին»,- ասել է Մգելաձեն: