Covid-19-ից մահացությունը մեկ միլիոն բնակչի հաշվով տարածաշրջանում ամենաբարձրը Վրաստանում է

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն, Covid-19-ից մահացությունը մեկ միլիոն բնակչի հաշվով տարածաշրջանում ամենաբարձրն է Վրաստանում։

Վրաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով COVID-19-ից մահացության մակարդակը 2 399 է։ Այս մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի «Կովիդ-19-ը՝ Վրաստանում (յոթերորդ ակնարկ)» զեկույցում, որը հրապարակվել է կենտրոնի կայքում։

Հոկտեմբերի 1-ի տվյալները արտացոլող զեկույցի համաձայն, Վրաստանն այս ցուցանիշով աշխարհի ամենավատ իրավիճակում գտնվող երկրներից մեկն է՝ որին նախորդում են Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Բուլղարիան, Չեխիան և Սլովակիան։

Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը Վրաստանից ավելի լավ տվյալներ ունեն։