Բաքվում Իրանի դեսպանը խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի պաշտոնյաների հետ

Բաքվում Իրանի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի երկու պաշտոնյաների հետ։

Ըստ Իրանի ուսանողների լրատվական գործակալության (ԻՍՆԱ) հաղորդման, Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամի նախագահի և փոխարտգործնախարարի հետ։

Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպություններում և ֆորումներում երկու երկրների համագործակցությունը և կարևորել երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։