Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 6-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 20:00-ն, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կարճաղբյուր, Մաքենիս, Լճավան, Խաչաղբյուր, Ծովակ, Լուսակունք, Վանևան, Սոթք, Մեծ Մասրիկ, Ակունք, Շատջրեք համայնքների գազասպառողների, «Ինեսա և Իրինա քույրեր», «Գոգա և Սեդա Հարությունյաններ», «Մակվիչ», «Անուշ Քնար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կապավոր», «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: