Կներեք մեզ տղերք… եթե կարող եք (տեսանյութ)

Հոգիների փտախտ։

Ուրիշ բառերով չի կարելի որակավորել այն մարդկանց, որոնք պատրաստ են մոռանալ ով են իրենք և ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ հայ ազգի սուրբ նահատակներին՝ «նվիրել» մեր Հայրենիքը թուրքին։

Ինչպես կարելի է բացատրել, որ կան իբր հայեր, որոնք պատրաստ են «մոռանալ», որ Շուշին, Հադրութը, Վարանդան, Քարվաճառը, Արցախը, Սյունիքի և Գեղարքունիքի մասնիկները նույն պես մեր Հայաստանի անբաժանելի «կտորներն են»։

Ես չեմ վիրավորելու մարդկանց, չեմ մեղադրելու, ես պարզապես հարցնում եմ ինչպե՞ս կարելի է որակավորել այն իբր հայերին, որոնք հանուն իրենց ինչ որ գաղափարների պատրաստ են «մոռանալ» և ուրանալ շուրջ ամեն ինչ։

Եթե իրենք կարծում են, որ թուրքը չի գա իրենց տուն և չի մորթի իրենց երեխաներին, ապա իրենք չարաչար սխալվում են։ Առաջինը հենց իրենց է թուրքը կոտորելու, քանի որ գիտի՝ եթե իրենք դավաճանել են իրենց Հայրենիքը, ուրեմն իրենց նույնպես կդավաճանեն։

Աստված լուսավորի բոլոր սուրբ նահատակների հոգիները։

Կներեք մեզ տղերք…եթե կարող եք։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։