Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է․ նրա կինն ու երեխաները վարակվել են կորոնավիրուսով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքի անդամները վակարվել են կորոնավիրուսով, ու նա ինքնամեկուսացել է: ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Նշենք, որ ԱԺ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում Հայկ Մարությանը պետք է ներկայացներ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները, սակայն նա նիստին ներկա չէր։

Փոխքաղաքապետը մեկնաբանեց․ «Ճիշտն ասած` քաղաքապետն ուզում էր գալ և անձամբ ներկայացնել Երևանի բյուջեի ծրագիրը։ Բայց, ցավոք սրտի, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, որը մտավ նաև նրանց տուն՝  նրա կինն ու երեխաներն այս պահի դրությամբ հիվանդ են Covid–ով, նա, զուտ լինելով վտանգավոր զոնայում, չի ուզում վտանգել այլ մարդկանց կյանքը։ Այժմ նա գտնվում է մեկուսացած վիճակում, իհարկե աշխատանքի վայրում, ոչ մեկի հետ կոնկրետ շփման մեջ չի գտնվում»։