Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ զինծառայող է մահացել

Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայող է մահացել, հաղորդում է Day.az-ը։ Միջադեպը տեղի է ունեցել «Ղազախ» համահավաք սահմանապահ դիվիզիայի ծառայողական տարածքում։ Մահացածը սերժանտ Ահմեդով Թուրալ Աքրամօղլուն է, ով ԱԳՍ-17 նռնականետից բեկորային վնասվածք էր ստացել։

Դեպքի կապակցությամբ պետական սահմանապահ ծառայությունը և գլխավոր դատախազությունը հետաքննություն են իրականացնում։