Ի՞նչ են խոսում մեր մասին մեր թշնամիները

Ի՞նչ են խոսում մեր մասին մեր թշնամիները։ Ավելի ճիշտ, ինչքան վատ կարծիքի են մեր մասին մեր թշնամիները։

Հատված ադրբեջանցի քաղաքագետ, Բաքվի քաղաքագետների ակումբի նախագահ Զաուր Մամմադլիի մի մեկնաբանությունից. «Հայաստանի ընդդիմությունը, օգտագործելով Ղարաբաղի և Զանգեզուրի միջանցքի հարցերը, հակաքարոզ էր տանում՝ ընդդեմ Փաշինյանի, սակայն բնակչության մեծամասնությունը չի լսում Քոչարյանին և Սարգսյանին։ Ընդհանրապես ուշադրություն չի դարձնում նրանց ասածներին։ Այսօր հայ բնակչությունը Փաշինյանի հետ միասին հետաքրքրությամբ սպասում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ գալիք հարաբերություններին։ Հայերն արդեն վերածվել են պատերազմից վախեցող ազգի»։

Երբ որ անընդհատ խաղաղությունից ես խոսում, մտածելու են պատերազմից ես վախենում, կողքից նայողներին էլ բա կթվա, թե Ադրբեջանի բնակչությունը նոր պատերազմին ուրախությամբ ու անհամբերությամբ է սպասում։ Այնինչ, իրականում առաջին վախեցողը պատերազմից հենց իրենք են։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։