Բաքուն խոստովանել է, որ ագրեսիա է իրականացրել Արցախի դեմ

Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է, թե ինչու է Բաքուն ընտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը։

Ըստ ԱՊԱ-ի` Ջ. Բայրամովը նշել է, որ «հակառակ կողմն ընտրել է մեր ժողովրդի ու պետության դեմ ագրեսիայի և ռազմական սադրանքների ուղին` այս քաղաքական գործընթացի արգելակման, դրա արհեստական ​​ձգձգման հարթությունից»։

«Բնականաբար, եթե կարելի է այդպես ասել, լցվել է Ադրբեջանի համբերության բաժակը։ Մեր երկրի սահմանադրության և ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան, միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր պահանջներին համապատասխան՝ Ադրբեջանը հակահարձակողական օպերացիա սկսեց։ 44-ամյա (պետք է լինի 44-օրյա) Հայրենական պատերազմի արդյունքում, օկուպացիայից ազատագրվեցին մեր 7 շրջանները, Շուշա քաղաքը, այդ թվում՝ մեր 9 քաղաքները և հարյուրավոր բնակավայրեր։ Ադրբեջանը վերականգնեց միջազգային փաստաթղթերում նշված իր սահմանները՝ հայ-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական պետական ​​սահմանները»,- խոստովանել է Բաքվի պաշտոնյան՝  հրապարակավ ընդունելով Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի փաստը։