Մասնակցելու ենք նոյեմբերի 8-ի հանրահավաքին․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները հայտարարել են, որ մասնակցելու են նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մասնակցելու ենք որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։ Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք։ Ելույթներ չենք ունենալու»,- ասաց Արթուր Վանեցյանը։