Նման պատերազմներից հետո ընդունված է միջազգային հանձնաժողովների ստեղծումը․ Արտակ Զաքարյան

Մենք որ նորմալ պետություն, քաղաքական ղեկավարություն ունենայինք, ոչ թե կմտածեին Դավիթ Սանասարյանին հերթական անգամ որտեղ օգտագործեն, կամ Արծրուն Հովհաննիսյանին, այլ կմտածեին մեր երկրի իմիջը ինչպես բարձրացնենք, մեր  խնդիրը միջազգային դարձնենք, որ կարողանանք որպես ազգ, ժողովուրդ, պետություն մեր արյունով ձեռք բերածը պահել։ Այս մասին մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, հավելելով, որ նման պատերազմներից հետո ընդունված է նաև միջազգային հանձնաժողովների ստեղծումը և ՆԱՏՕ-ի, և ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Ձևավորվել է արտախորհրդարանական թատերական խմբակ՝ մի քանի անհայտ ծագման քաղաքական կոչված միավորներով, դրանով փորձում են գեներացնել համընդհանուր տեսարաններ։ Արտակ Զաքարյանի կարծիքով, խորհրդարանական երկու ընդդիմությունները պետք է զբաղվեն, որպեսզի 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքները հասանելի լինեն նաև հանրությանը։

«Խորհրդարանականին հարիր ծայրահեղ գործողություններ պետք է իրականացվեն»,-ասաց Զաքարյանը։