Հնդկաստանում էլ ռիկշա քշողների հազարավոր թափուր աշխատատեղ կա, հետո՞ ինչ

Այսօր գերագույն կապիտուլյանտը ասում էր, որ ՀՀ-ում հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Կրկին փորձում է մարդկանց մանիպուլացնել իր վերնագրային հայտարարություններով և լրահոսին տալ իբր դրական վերնագիր:

Կոպեկներով վարձատրվող աշխատանք այո կա, բայց որևէ նորմալ աշխատանք թափուր չի և չի էլ եղել, դա ֆանտաստիկայի ժանրից է: 300.000 -ից ավել մարդ ստանում է մինչև 150.000 դրամ և նրանց կարելի է համարել «աշխատող աղքատներ»,քանի որ այդ գումարով անհնար է գոյատևել:

Նույնիսկ այդ պարագայում 150.000 դրամ հստակ վարձատրվող աշխատանք փնտրելիս մարդիկ էլի մնում են անհույս վիճակում և չեն գտնում համարժեք կամ նույնիսկ համարժեքին մոտ որևէ աշխատանք իսկ 70-80.000 դրամով աշխատանքը ընտանիք պահող որևէ մարդու չի կարող լուրջ հետաքրքրել:

Այնպես որ ազգովի տաքսի քշող ժողովրդին եկել հազարավոր թափուր աշխատատեղերի մասին հեքիաթ ես պատմում ու լուրջ մտածում՞ես հավատացող կա

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից