Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։

Այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։

Պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենան առանձնազրույց՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանադրական դատարանների նախագահների միջև, ընդլայնված կազմերով մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ: