Դավութօղլուն հայտնել է Էրդողանի աշխատակազմի սորոսականների մասին

Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում կան խորհրդականներ, որոնք անմիջական կապի մեջ են Ջորջ Սորոսի հետ։ հայտնում է Sozcu-ն։

«Բեստեպեում (Թուրքիայի նախագահական պալատ) քանի՞ խորհրդական է նախկինում մտերիմ հարաբերություններ ունեցել Սորոսի հետ: Թող ընդլայնեն հետաքննությունը, քանի որ կան խորհրդականներ, որոնք անմիջական առնչություն ունեն Սորոսի հետ և աշխատել են նրա հետ»,- ասել է Դավութօղլուն։