Ռուստամ Բադասյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ընթացքում կարևորվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։

Ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։