Թալիբները սկսել են հետապնդել աֆղանցի ԼԳԲՏ ակտիվիստներին

Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները սկսել են հետապնդել տեղի ԼԳԲՏ ակտիվիստներին։ Այս մասին The Sun-ին տված հարցազրույցում ասել է Rainbow Railroad իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Կիմալի Փաուելը։

Իրավապաշտպաններին հայտնի է դարձել, որ թալիբները կազմել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների «գնդակահարության ցուցակը»։ Որպես ապացույց Rainbow Railroad-ի մի քանի անդամներ էլեկտրոնային նամակներ են ստացել: Դրանք պարունակել են անձնագրային տվյալներ տրամադրելու պահանջներ: