Հայաստանում կստեղծվի վետերանների առաջին հոսպիտալը

Հայաստանում կստեղծվի վետերանների առաջին հոսպիտալը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Զինվորի տունը մեծ ու աննախադեպ նախագիծ սկսել։ Հայաստանում կստեղծվի վետերանների՝ առաջին հոսպիտալը։ Նախագիծն իրականություն դարձնելու նպատակով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը տարբեր ծրագրեր է սկսում, տարբեր կառույցների ներգրավում՝ վետերանների հոսպիտալի ստեղծումը համահայկական նպատակ-նախագիծ դարձնելու համար։

Ծրագրերին ծանոթանալու նպատակով Զինվորի տանը հյուրընկալել էինք Հայաստանի բանկերի միության անդամներին։Հայկուհի Մինասյանի հետ ներկայացրեցինք նախագիծը համահայկական ուժերով իրականացնելու տարբեր գաղափարներ։

Հայաստանում, միջազգային չափանիշներին համապատասխան, վետերանների՝ առաջին հոսպիտալի ստեղծման գաղափարով հետաքրքրված բանկերի տնօրենները խոստացել են քննարկել և այս ծրագրին բանկերի մասնակցության՝ իրենց տարբերակն առաջարկել։

Հոսպիտալի ստեղծման նպատակով, Զինվորի տան հետ բանկերի միության գործակցության մանրամասների մասին կներկայացնենք մոտ ապագայում»,- հայտնել է Մուրադյանը։