Ավինյանի թեկնածությունը ոչ թե ԶՊՄԿ տնօրենի պաշտոնում, այլ՝ տնօրենների խորհրդի անդամի. Կառավարությունն ուղղել է սխալմունքը

Կառավարությունը պարզաբանում է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարության կապակցությամբ։

«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը», – ասվում է կառավարության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Արայիկ Հարությունյանը նշել էր, թե քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը՝ հիմնավորելով, թե Ավինյանը քաղաքական թիմի անդամ է։