Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շահագործման կհանձնվի 300 նոր բնակարան․ ԱՀ նախագահ

Այսօր մայրաքաղաքում կատարած աշխատանքային շրջայցիս նպատակը մեկն էր՝ տեղում հետևել բնակարանաշինական աշխատանքների ընթացքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հանձնարարականս էր ոլորտի պատասխանատուներին գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի նախանշված ժամկետում՝ մինչև տարեվերջ, Ստեփանակերտում շահագործման հանձնվի 300 նոր բնակարան»,- գրել է ԱՀ նախագահը: