ՄԻՊ-ի աջակցությամբ հաշմանդամության խումբը տրվել է

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին որդու նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելուն աջակցելու հարցով։ Նա նշել է, որ տևական ժամանակ դիմել է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով իր որդու նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու նպատակով, սակայն չի իրականացվում, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ իրեն հստակ տեղեկություններ ստանալ չի հաջողվում։

Բողոքի ուսումնասիրության ընթացքում կապ է հաստատվել ՀՀ մարզերից մեկի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի իրավասու ներկայացուցչի հետ, քննարկվել է դիմումատուի որդուն բժշկասոցիալական փորձաքննության նշանակման հարցը և պետության պարտավորությունը փորձաքննության ապահովման հարցում:

Համագործակցության արդյունքում բողոք ներկայացրած անձի որդու նկատմամբ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքում վերջինս ստացել է հաշմանդամության խումբը: