Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. բողոքում են ցածր աշխատավարձից

Այս պահին շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում: Բողոքի ակցիայի պատճառը ցածր աշխատավարձն է և ծանր գրաֆիկով աշխատանքը, հաղորդում է ArmLur.am-ը:

Վարորդների խոսքով՝ իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, չեն հասցնում սնվել անգամ: Նրանք պահանջում են քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկի ներկայությունը, որպեսզի իրենց հարցին լուծում տրվի:

Վարորդները դժգոհություն չունեն տնօրինությունից, բողոքը ուղղված է միայն քաղաքապետարանին: Դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա:

«Քաղաքապետն ա կարևորը, ինքը կարա հրամանը տա, էս հարցին լուծում տա»,- նշում է վարորդներից մեկը:

Վարորդները նշում են, որ ծանր կանչերի դեպքում միայն կաշխատեն, իսկ թեթև կանչերի ժամանակ հրաժարվում են աշխատել: