Հայկական COVID-19 ՊՇՌ թեստերի արտադրության «պռավալը»

2020թ ապրիլի 6-ին Փաշինյանը հայտարարել է, որ 550.000 դոլար հատկացնելու են հայրենական ՊՇՌ COVID-19 թեստերի արտադրություն սկսելու համար և այդ գումարը տալու են ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին:

Մի քանի ամիս անց Արսեն Թորոսյանը ասել էր, որ հայկական ՊՇՌ թեստերը արդեն պատրաստ են:

Այդ ժամանակ տպավորություն էր, որ թավշյա խունտան կարող է իր կառավարման օրոք նման լուրջ պրոեկտ իրականացնել և ՊՇՌ թեստ տեղում արտադրել, բայց ինչպես և սպասվում էր՝ դա նրանց հերթական հեքիաթն էր:

Ըստ մամուլի տվյալների՝ ՀՀ-ում արտադրվել է ընդամենը 103.000 թեստ իսկ թեստավորում երկու միլիոնից ավելի է իրականացվել:

Ըստ մամուլի՝ նաև խոսվում  է դրսի թեստերի գների ավելի էժան լինելու մասին, քան տեղում արտադրածը`850-ից 3000 դրամ ինքնարժեքով:

Լուկաշենկոյից առնում ենք, չեխերից առնում ենք, նույնիսկ Լեհաստանից ենք առնում, իսկ մենք մնացինք սեփական ժողովրդի հաշվին հարստացող, 1000 դրամանոց թեստերը սեփական ժողովրդի վրա բազմակի անգամ պարտադիր նաղդող պետություն, հատկապես այն դեպքում, երբ մեր դաշնակից`Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն 70 կետ է աշխատում անվճար և արագ ՊՇՌ թեստավորման համար իրենց քաղաքացիներին սպասարկելու նպատակով:

Մի խոսքով, լոճո խոսալուց իշխանությունը լավ խոսում է, դե իսկ հետո ջրվում-գնում է, մարդիկ էլ մոռանում և ասվածը, և խոստումը, և իրականությունը:

Թե այդ 550.000 դոլարով ոնց այդ «թանկարժեք» թեստերը հայ գիտնականները արտադրեցին, մնաց հարց, իսկ տիեզերքից ու կլիմայից «մտահոգ» գիտնական նախագահը իրեն տուրիստ հռչակած ճառում է արտերկրներում, վայելում իր հանգիստ կյանքը, իսկ հասարակ մարդը թանկարժեք թեստ է հանձնում, որ չկորցնի իր միակ աշխատանքը:

Հ.Գ Ի դեպ ԱՆ պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը այլևս չի օգտագործում տեղական արտադրության ՊՇՌ թեստեր:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից