Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 50 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ավելի քան 50 ուխտավորի են Ստեփանակերտից ուղեկցել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում գտնվող Ամարաս վանական համալիր՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ավելի քան 50 ուխտավոր է ժամանել Ամարաս վանական համալիրէ մասնկացելու պատարագի: Նրանց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Սրբավայրը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, այդ իսկ պատճառով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է խաղաղապահ զորակազմի զինծառայողների ներկայությունը: Բացի դրանից, պատմական և մշակութային արժեքների պահպանման համար ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում վանական համալիրի հարակից տարծքում»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Կալինինը: