ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի և պատվո հյուպատոսի հետ քննարկել եմ հարցերի շատ մեծ շրջանակ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի և պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի հետ քննարկել եմ հարցերի շատ մեծ շրջանակ։ ադրբեջանական ագրեսիայից  մինչև Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մեր գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների և ադրբեջանցիների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։

Ներկայացրել եմ նաև տիրող ներքաղաքական իրավիճակը։ Ներկայացրել եմ իրականացվող անօրինականությունների և մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում վերջին երեք տարիներին արձանագրված հետնահանջի մասին»։