Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Պարույր Հովհաննիսյանին հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- այս մասին ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: