Վիճակագրություն, որը հարցեր է առաջացնում․ Արա Զոհրաբյան

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը գրում է.

 

«Երբ պետությունը փորձում է իր ուժ կիրառելու մենաշնորհից օգտվել բռնությամբ կամ հասարակությանն ահաբեկելով, դա կարող է ունենալ լրիվ հակառակ էֆեկտը:

Հայաստանի իշխանություններն իբրև հասարակությանը հիվանդությունից պաշտպանելու համար են միջոցառումներ իրականացնում, սակայն հենց իրենց կողմից առաջացրած ՊՇՌ հետազոտությունների հերթերը, զարտուղի ճանապարհներով խնդիրը հաղթահարելն է բերում վարակվածության ավելացման:

Բերեմ մի քանի վիճակագրական տվյալներ՝

Հայաստանում 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին մահացել է 21.115 մարդ (օրական մահացել է միջինը 87 մարդ (21.115/243օր)): Տես կցված պաշտոնական նյութը:

Հունվար – 3089

Փետրվար – 2418

Մարտ – 2836

Ապրիլ – 3361

Մայիս – 2633

Հունիս – 2290

Հուլիս – 2247

Օգոստոս – 2241

Ինչպես տեսնում ենք, ընդհանուր մահացածների թիվը գնալով նվազել է: Ի դեպ 2021թ. հունվարին քովիդից մահացել է 261 մարդ, իսկ օգոստոսին՝ 238 մարդ: Ստացվում է, որ ընդհանուր մահերը (հունվար-3089, իսկ օգոստոս-2241) կրճատվել են 848-ով կամ մոտ 27,4 տոկոսով, իսկ քովիդից մահերը՝ 23-ով կամ մոտ 9 տոկոսով:

Օգոստոսին եղել է 2021 թվականի՝ մարդկանց մահացության ամենացածր թիվը: Այն օգոստոսին, երբ Առողջապահության նախարարը ընդունել է պատվաստվելու հետ կապված փաթեթը:

Երկու հարց ունեմ հանրային իշխանություններին՝

1) Ինչո՞ւ չեք հրապարակում ընդհանուր մահացածների թիվը, քովիդից մահացածների թվի հետ միաժամանակ.

2) Արդյոք քովիդից վարակվածների թվերի և մահերի թվերի աճը ձեր սխալ վարչարարության արդյունքը չէ (օրինակ՝ արդյոք համաճարակի բռնկումների ժամանակ թույլատրված են մասսայական պատվաստումները, ինչ պատճառով են առաջանում ՊՇՌ հետազոտությունների հերթերը և այլն….)»: