Կռվեցինք, որ հասկանանք` ստրո՞ւկ ենք, թե ազատության արժանի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է սցենարիստ, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը։

Այս տարի լրացավ Սամվել Թադևոսյանի «Չկրակված փամփուշտներ» ֆիլմի 15- ամյակը, որը նվիրված է Արցախյան առաջին ազատամարտի հերոս, բանաստեղծ Աղվան Մինասյանի վառ հիշատակին։ Ինչպե՞ս է նկարվել ֆիլմը, ովքե՞ր են դերասանները և ինչ կարևորություն ունի այն այդ ժամանակաշրջանի վավերագրության համար։ Սամվել Թադևոսյանը պատմեց, որ ֆիլմում դերասաններ չեն խաղացել, այլ մեծ մասամբ պատերազմի մասնակիցներն են, ականատեսները, որոնք իրենց վերապրածն են ներդրել կինոնկարում։

Ի՞նչ է փոխվել 15 տարիների ընթացքում մեր հասարակության հոգեկերտվածքում և մտածելակերպում, ինչո՞ւ տարիներ հետո ունեցանք նման խայտառակ պարտություն, և հաղթանակ տարած սերունդը հանդուրժում է այդ վիճակը։ Ռեժիսորի հետ մտորեցինք այս հարցերի մասին։

Սամվել Թադևոսյանը ներկայացրեց նաև իր նոր աշխատանքները՝ ասելով, թե այս պահին «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական՝ «Սխրանքի հետքով» ֆիլմն է նկարում, որը նվիրված է 44-օրյա պատերազմին։

Մարամասները՝ տեսանյութում