Բայդենը հիասթափվել է G20-ի հանդիպմանը Ռուսաստանի և Չինաստանի «փաստացի բացակայությունից»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հիասթափություն է հայտնել Հռոմում G20-ի հանդիպմանը Ռուսաստանի և Չինաստանի փաստացի բացակայության կապակցությամբ:

«Այն փաստը, որ Ռուսաստանն ու Չինաստանը փաստացի չեն հայտնվել, հիասթափեցնող է: Եվ ես հիասթափված եմ», – ասել է Բայդենը G20-ի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք շատ բան ենք նախաձեռնել, բայց դեռ շատ անելիքներ կան, և պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ չեն կարողանում իրականացնել Չինաստանը, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան»,- հավելել է նա։

G20-ի հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում հոկտեմբերի 30-31-ը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ժամանել G20-ի հանդիպմանը Հռոմ՝ հանդիպմանը մասնակցելով տեսակապով։