Կտրուկ ավելանում է ԱԱԾ ֆինանսավորումը

2022 թ. Ազգային անվտանգության ծառայության շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 ծրագիր 11 միջոցառմամբ։ Այդ նպատակների համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել ավելի քան 42,6 մլրդ դրամ։ Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ինչպես նշեց նախարարը, 2021 թ. պետբյուջեից հատկացվել է ավելի քան 34,7 մլրդ դրամ։ Այսպիսով, հատուկ ծառայությունների ֆինանսավորումը կավելանա 22,85 տոկոսով։