Արմեն Չարչյանի գործով այսօր հրատապ նիստ է հրավիրվել

Արմեն Չարչյանի գործով այսօր, ժամը՝ 15:30-ին հրատապ նիստ է հրավիրվել։ Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է:

Այս մասին տեղեկացրել է վաստակաշատ բժշկի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ օգոստոսի 23–ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը և Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։  «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մեղադրվում է խորհրդարանական ընտրություններին իր աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար։