Հայաստանում ռուս սահմանապահների բեռնատարը ձորն է ընկել․ ռուս զինծառայողը մահացել է

ՀՀ ոստիկանությունը երեկ՝ հոկտեմբերի 30-ին հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, «ԿամԱԶ»-ը կողաշրջվել և գլորվել է ձորը. վարորդը՝ 1999 թ. ծնված Լև Սակոլնիկը, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ բեռնատարը պատկանել է ՌԴ սահմանապահ զորքերին, իսկ մահացած անձը եղել է ռուս սահմանապահ։