Ընձեռել էինք հնարավորություն, որ «Բալասանյան դաշինք»-ը չգնար գործարքին․ Վարդևան Հակոբյան

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը գլխավորող Վարդևան Հակոբյանը հայտնում է․

«Սիրելի Գյումրեցիներ

«Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան դաշինք» կուսակցությունների գործարքը կայացավ. «հուշագիր» անվան տակ Գյումրու կառավարումը բաժան-բաժան անելը ամենևին էլ պատասխանատվություն կրելու պարտավորությունից չէր, այլ պարզ թվաբանություն՝ մեկը երկուսի հարաբերությամբ:

Մենք քաջ գիտակցելով այս գործարքի անխուսափելիությունը, ընձեռել էինք հնարավորություն որպեսզի «Բալասանյան դաշինք»-ը չգնար գործարքին, քանի որ քաղաքի շահը պահանջում էր չխախտել նախընտրական խոստումը:

Մեր որդեգրած քաղաքականությունն է լինել իրատես և իրավիճակը գնահատել ըստ էության:

Սիրելի հայրենակիցներ շատ կարճ ժամանակում դուք ականատես կլինեք մեր խմբակցության գործունեությանը:

Գյումրեցին իմաստուն է, որոշողը Դուք եք, իրավունքը Ձերն է»: