ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է նոր, հնարավոր վիրուսի մասին, որը հնարավոր չի լինի զսպել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր, վտանգավոր վիրուսի հնարավոր առաջացման մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կենսաբանական տեսանկյունից միանշանակ է, որ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը պարզապես չենք կարողանա զսպել»,-հայտնել է նա։

ԱՀԿ ղեկավարի կարծիքով պետք է դասեր քաղել այս համաճարակից՝ հաջորդին պատրաստվելու համար։