Շմոլ գազից թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 5 անսաչափահաս երեխա

Շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

5 անչափահաս երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։  Ինչպես տեղեկացրել է Դանիելյանը՝ գրառման պահին երեխաները գտնվել են հետազոտման փուլում։