Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգը ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Արցախի դեմ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք սեպտեմբերին Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից, հայամետ և ադրբեջանամետ պատգամավորների առկայությանը ՌԴ խորհրդարանում։ Այս առնչությամբ Մարիամ Հովսեփյանը ներկայացրեց Ռուսաստանում ադրբեջանական ակտիվ լոբբինգի ազդեցությունը հակահայկական տրամադրություններ ստեղծելու հարցում։ Արդյո՞ք Հայաստանը համարժեք կերպով հակազդում է այդ լոբբինգին, ինչպե՞ս է այդ քարոզչությունն անդրադառնում հայաստանյան հասարակության տրամադրությունների վրա։

Անդրադարձանք հայ-ռուսական հարաբերություններին, ինչո՞վ են պայմանավորված Հայաստանի իշխանությունների վերջին ժամանակաշրջանում ակնհայտ ռուսամետ վերաբերմունքը։ Մարիամ Հովսեփյանն ասաց, որ թերևս ՀՀ իշխանությունները հուսախաբ եղան Արևմուտքից, իրենց ակնկալիքները չարդարացան և հասկացան, որ միմիայն Ռուսաստանի հետ կարող են կապել իրենց հույսերը։

Արցախի նշանակությունը Ռուսաստանի համար և Արցախի հետ կապված հեռանկարներ․ խոսեցինք նաև այս մասին։

Մանրամասները՝ տեսանյութում