Մի ամաչեք տղերք, մի նեղվեք, պատմեք մարդկանց, թե ի՞նչ «դրական ազդակներ» եք ուղարկել թուրքերին

#օդային_պաչիկներ

Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների քաղաքական սիրախաղը ընթանում է դասական կանոնների համաձայն։

Հետաքրքիր է հետևել, թե ինչպես իրար պատկերավոր օդային պաչիկներ` այլ կերպ ասած «դրական ազդակներ» են ուղարկում թուրք և հայ պաշտոնյաները։

Սկզբից հայկական իշխանությունները խոսեցին թուրքական «դրական ազդակների» մասին, սակայն չմանրամասնեցին, թե այդ ի՞նչ խորհրդավոր ազդակներ են և ինչո՞ւ են դրական։

Այսօր արդեն Թուրքիայի ԱԳՆ֊ի ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն ընդգծել է, որ արդեն Թուրքիան է ստացել Հայաստանի իշխանություններից շատ խոստումնալից «դրական ազդակներ»։

Տղերք, էս ի՞նչ «դրական ազդկաներ» եք թուրքերին ուղղում և թուրքերից ստանում։

Չեմ ուզում առայժմ ինչ-որ եզրակացություն անել, սակայն եթե հստակ և պարզ չպարզաբանեք, թե իրականում ի՞նչ գործընթացներ եք գեներացնում հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ, ապա այս անհասկանալի շղարշը, որով պատված է, թուրքերի հետ միանշանակ բերելու է շատ և շատ վատ հետևանքների։

Մի՛ ամաչեք տղերք, մի նեղվեք, պատմեք մարդկանց, թե ի՞նչ «դրական ազդակներ» եք ուղարկել թուրքերին։

Սիրտներդ թեթևացրեք։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից