Բայդենը ժամանել է Հռոմ՝ մասնակցելու G20 գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը, որը մեկնել էր Իտալիա՝ մասնակցելու Մեծ քսանյակի երկրների (G20) ղեկավարների հանդիպմանը, ուրբաթ գիշեր վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Հռոմում Բայդենի առանցքային հանդիպումներից մեկը կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունները, որոնք տեղի կունենան ուրբաթ օրը։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։

Շաբաթ և կիրակի Բայդենը կմասնակցի G20-ի միջոցառումներին և նստաշրջաններին՝ նվիրված տնտեսությանը և այլ կարևոր միջազգային խնդիրներին։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Գլազգո՝ մասնակցելու կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի բարձր մակարդակի համաժողովին: