Ռուս խաղաղապահները բարերարների հետ մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախի Գիշի գյուղի բնակիչներին

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները, Mercy բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկի բազմազավակ ընտանիքներին և տեղահանվածներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Խաղաղապահները մարդասիրական ակցիա անցկացրել են Մարտունու շրջանի Գիշի գյուղի միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում։ Բնակիչներին է փոխանցվել ավելի քան 2 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ՝ դպրոցական պարագաների, մանկական և մեծահասակների կոշիկների, հագուստի և անխափան սնուցման աղբյուրի տեսքով։

Ի նշան երախտագիտության՝ դպրոցականները Գիշի գյուղի դպրոց խաղաղապահների ժամանման նախօրեին ազգային պարերի, երգերի, պոեզիայի ընթերցանության և տարրական դասարանների երեխաների նկարած նկարների հանձնման տեսքով ելույթ էին նախապատրաստել։.

Մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ցուցաբերվել Գիշի գյուղի ընդհանուր 950 կարիքավոր բնակչի: