«Արդյո՞ք սա իսկապես տեղի է ունենում». Թրամփը՝ ամերիկյան անձնագրերում սեռը ներկայացնող «X» նշանի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին զարմացրել է առաջին ամերիկացու մասին հրապարակումը, որի անձնագրում սեռը նշված է «X»-ով։ Թրամփի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մի՞թե սա տեղի է ունենում մեր երկրի հետ»,- նախկին նախագահի խոսքերը մեջբերում է գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ երկիրը տվել է առաջին անձնագիրը, որում «սեռ»-ի տակ նշված  է «X»: 2022 թվականին նման փաստաթուղթ կարող են ստանալ բոլոր այն ամերիկացիները, ովքեր իրենց տղամարդ կամ կին չեն համարում։