Հայաստանի պետականության փլուզմանը զուգահեռ փլուզվելու է նաև եկեղեցին

Հայ Առաքելական Եկեղեցին եղել և մնում է մեր ինքնության ողնաշարը

Շատ տարաբնույթ լուրեր ենք կարդում, որ փորձեր են արվում դրսում մեր եկեղեցու անունը և պատմական առաքելությունը նենգափոխել կամ վերաշարադրել:

Դատապարտելի այս արշավը իրականում սկսվեց այն ժամանակ երբ իշխանության եկած խունտան սկսեց արշավ երկրի ներսում (Վեհարանի ներխուժում, կաթողիկոսին քաշքշելու փորձեր, Եկեղեցու պատմությունը դպրոցներից հանելը և այլն)։

Եվ դրսում մեղավորներին փնտրելուց առաջ մենք պետք է նաև հիշենք՝ այդ ինչպե՞ս եղավ, որ մինչև 2018 նման բաներ չէր լինում, որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի կասկածի տակ դնել մեր հոգևոր ժառանգության գոյությունը,մեր պատմական սրբավայրերի նշանակությունը: Պատասխանը ակնհայտ է․ այն ժամանակ մենք ունեինք պետություն և հայրենասեր` իրական պատրիոտ ղեկավար, ով գիտեր ինչ է պետությունը, եկեղեցին, բանակը:

Հայաստանի պետականության փլուզմանը զուգահեռ փլուզվելու է նաև եկեղեցին և այս անգամ եկեղեցին չի կարողանա միայնակ պահել այն ամենը, ինչը պահեց գրեթե 700 տարի մինչև անկախությունը:

Խնդիրը առաջին հերթին մեր մեջ է, մենք պետք է ինքներս վերադառնանք այն արժեքային համակարգին,որը փորձում են վերացնել, մենք պետք է հետ տանենք սլաքները մինչև 2018թ Հայաստան:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից