Իսկ Արցախի մնացած մասի հետ ի՞նչ է լինելու

Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։

Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ,իսկ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել ։

Իսկ նրանց ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960- 70ականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանն ընդամենը հիշեցնեմ,որ նույն այդ քարտեզներով Ղրիմը համարվում էր ոչ թե Խորհրդային Ռուսաստանի, այլ Խորհրդային Ուկրաինայի մաս։

Իսկ Արցախի մնացած մասի հետ ի՞նչ է լինելու։

Պոպուլիզմի տրիբունն էր գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։