Ընդդիմության վերջին հնարավորությունը (տեսանյութ)

LIVEnews. am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Հաղորդման հյուրը մեկնաբանեց «Վալդայ» քննարկման ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հայտարարությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների զատման, տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը շահագրգռված է տարածքում խաղաղության պահպանմամբ, ուստի ամեն ինչ կանի, որպեսզի այդ փաստաթղթերը ստորագրվեն։

Ի՞նչ շահեր ունի Ռուսաստանն այս տարածաշրջանում և կկարողանա՞ արդյոք պահպանել իր վերահսկողությունը։

Անդրադարձանք նաև խորհրդարանական ընդդիմության քայլերին, որքանո՞վ է  ընդդիմությունը կարողանում հակակշիռ ստեղծել իշխանությանը և դրանով ազդել երկրի ճակատագրի համար կարևոր քայլերի վրա, կանխել հակահայ նախաձեռնությունները։ Մհեր Ղուշյանն ասաց, որ ընդդիմությունը պետք է ավելի անկեղծ լինի իր ընտրազանգվածի հետ, վճռական լինի և օգտագործի վերջին հնարավորությունը նոյեմբերին սպասվելիք վտանգավոր փաստաթղթերի ստորագրումը կանխելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում