Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից չորս զինծառայող է վիրավորվել

Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Այս մասին տեղեկությւոն է տարածել ԳԱԼԱ–ն։

Տեղեկությունը  հաստատել է Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ սկզբում խոսքը 1 զինծառայողի մասին էր, հետո պարզ դարձավ, որ նրանք կարծես թե 4-ն են:

«Զինծառայողների թվի մասով հստակ տեղեկություն այս պահին չունեմ: Զինծառայողները ստացել են վնասվածքներ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղափոխվել են հոսպիտալ»,-ասաց համայնքապետը: