Հակամարտությունների պատճառով փախստականների թիվը աշխարհում հասել է 48 միլիոնի․ ՄԱԿ

Աշխարհում հակամարտությունների հետևանքով ներքին տեղահանվածների թիվը հասել է 48 միլիոնի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ներքին տեղահանվածների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Սեսիլիա Հիմենես-Դամարին՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Զինված հակամարտությունների և բռնությունների պատճառով իրենց բնակավայրերից բռնի տեղահանվածների թիվն աշխարհում հասել է 48 միլիոնի, ինչը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է,- նշել է հատուկ զեկուցողը։ – Զինված հակամարտությունների և համատարած բռնությունների միջավայրում ավելի դժվար է դառնում ապահովել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։»:

Հիմենես-Դամարիի խոսքով՝ 2020 թվականից սկսած կոնֆլիկտային իրավիճակները և գլոբալ բռնությունը կարող են նաև սրվել բնական աղետների պատճառով, որոնք կհանգեցնեն բնակչության տեղահանմանը և համավարակների: