Արման Թաթոյանը առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ․ ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակն անդրադառնալով Արման Թաթոյանի մասին մամուլի հրապարակմանը,  հայտնել է․  ««Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։

Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։