Ադրբեջանում Ազգային հերոսին դատապարտել են 10 տարվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել գեներալ Ռովշան Աքպերովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադբեջանական դատարանը միևնույն ժամանակ գեներալին չի զրկել Ազգային հերոսի, ինչպես նաև գեներալ-լեյտանանտի կոչումներից, մյուս պարգևներից ու շքանշաններից։

Հայտնի գեներալը մեղադրվում է միտումնավոր սպանության ու խուլիգանության մեջ։

Հիշեցնենք, որ Ռովշան Աքպերովը կալանավորվել էր 2021 թվականի մարտին։ Նրա ձերբակալության մասին հայտնել է գլխավոր դատախազությունը։ Գեներալին մեղադրանք է առաջադրվել ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևի սպանության համար։ Հանցագործությունը տեղի է ունեցել 2001 թվականի հունիսի 1-ին՝ Կիևում։