Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հաստատել է Արագածոտնի փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ Արագածոտն մարզպետի պաշտոնում  Դավիթ Գևորգյանը էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: