Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի կողմից Դոնբասում թուրքական ԱԹՍ-ների օգտագործումը

Թուրքիայի կողմից ուկրաինացի զինվորականներին անօդաչու սարքերի մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը շփման գծում։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հատուկ, լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Բայց այս դեպքում հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին նման զինատեսակների մատակարարումը կարող են հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացման։ Մենք տեսնում ենք, որ հենց զինվորականների ձեռքին զենք է հայտնվում, նրանք պոտենցիալ սկսում են կիրառել տվյալ տարածքում։ Դա բերում է ապակայունացման», – ասել է Պեսկովը։