Կորոնավիրուսը շրջանցում է էլիտային (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք օրերս նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կազմակերպված միջոցառման ժամանակ դիմակ չկրող հյուրերի արդարացումներից, որոնք որևէ ձևով հիմնավորված չեն և հակասում են առողջապահության նախարարի հրամաններին և որոշումներին։ Ի դեպ, հենց Անահիտ Ավանեսյանն իր իսկ հորդորները, որոշումները անտեսող նախարարներից մեկն է, որը մասնակցել է այդ միջոցառմանը՝ առանց համաճարակային կանոնների պահպանման։

Արդյո՞ք այդքանից հետո մեզ համար պետք է վստահելի ու անկասելի լինեն կառավարության որոշումները՝ կապված հակակորոնավիրուսային միջոցառումների հետ։

Անդրադարձանք պատվաստումային գործընթացին, որքանո՞վ է այն արդյունավետորեն պաշտպանում վարակվելուց և հիվանդության բարդ, ծանր ընթացքից։ Ըստ Մարինա Խաչատրյանի՝ վիճակագրությունը փաստում է, որ պատվաստման թվերի հետ զուգահեռ աճում են նաև վարակի տարածումն ու մահվան ցուցանիշները։ Նա նաև ասաց, որ իր կատարած հետաքննության արդյունքում պարզել է՝ հոկտեմբեր ամսին Հայաստանում կտրուկ աճել է ՄԻԱՎ վարակակիրների թիվը և չի բացառվում, որ դա անմիջական կապ ունենա պատվաստումների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում