Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»․ Սողոմոնի առակներից այս նախադասությունը հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունն էր:

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի պաշտոնական ֆեսբուքյան էջը տեղեկացնում է, որ հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

1992-ից վեր Հայաստանն անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և առաջին անգամ ներկայացրել է իր թեկնածությունը անդամակցելու՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար: